Freedom House միջազգային իրավապաշտպան կառույցը խոստանում է շուտով հանդես գալ Արցախի հայերի դրության մասին ընդլայնված նոր զեկույցով։
Կառույցի կայքէջում հրապարակված նախնական ամփոփագրում նշվում է, որ զեկույցում ներկայավելու է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած մինչեւ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի ու հայ բնակչության հարակդիր տեղահանության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները։ Զեկույցի համար աղբյուր հանդիսացել են հարյուրավոր վկաների հարցազրույցներն ու հասանելի տվյալները։
Նախաձեռնության նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայեր այլեւս չկան:
Զեկույցը փաստում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում մարդիկ միտումնավոր ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկման, զրկվել են տարրական իրավունքներից, անհրաժեշտ կենսապայմաններից եւ ենթարկվել բռնի տեղահանության:
«Ապացույցները վկայում են, որ Ադրբեջանը գործել է համապարփակ ու մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից եւ պատմամշակութային ներկայությունից մաքրելու համար»,-ասվում է Freedom House-ի ապագա զեկույցի ամփոփագրում։