Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վաղը՝ հուլիսի 3-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։