Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցից հետո այժմ ընթանում է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ օրակարգում են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: