Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մասնակցելով «ՀՀ-Արեւելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը։
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը՝ առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ներհամակարգային գործընթացների անցկացում եւ այնուհետեւ կսկսենք աշխատել»,- նշել է Գրիգորյանը։