Երեւանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- ասվում է գրառման մեջ։