ԱՄՆ-ն 2,2 միլիարդ դոլար է հատկացրել որպեսզի Ուկրաինայի համար գնի Patriot եւ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ , հայտնում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է արագացնել այդ զինամթերքի մատակարարումը։ «Արդյունքում Ուկրաինային կտրամադրվեն այնհրթիռները, որոնք նրան շտապ անհրաժեշտ են՝ իր բնակչությանը եւ կարեւոր ենթակառուցվածքները ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար», — ասվում է հայտարարության մեջ։
Միջոցները կհատկացվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակներում: Բացի այս, ԱՄՆ-ն Ուկրաինային 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել։ Այն ներառում է, մասնավորապես, հրթիռներ Hawk ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի համար, արկեր HIMARS MLRS համակարգերի համար, 155 մմ եւ 105 մմ հրետանային արկեր, 81 մմ ականանետային զինամթերք եւ Javelin եւ AT-4 հակատանկային նռնականետեր։
Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ԱՄՆ-ն Կիեւին հատկացրել է 53,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։