ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 117 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։
Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաեւ մոտակա քաղաքներից ու գյուղերից:
«Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից իրականացվում են ուխտավորների ուղեկցումն ու պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի կրոնական օբյեկտներ, որոնցից է նաեւ Ամարասը»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանք է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հոգեւոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։