Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ Բաքուն պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատում իրականացնելու նպատակով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկին:
Ալի Ասադովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքի օկուպացիան» խոչընդոտում է սահմանազատումն ու սահմանագծումը: