Ըստ «Արմենպրես»-ի՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի:
Լինդեն կարեւորել է խնդրի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծումը։
«Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը եւ հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման:
Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը կողմերի հետ ունեցած իր զրույցներում, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու կողմերին վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմելու լարվածությունը եւ ստեղծելու մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները»,- հայտնել են ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունից։