Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:
Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին եւ շնորհակալություն հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար: