ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը Վաշինգտոնում ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ՝ հայտարարել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման մասին։
«Միացյալ Նահանգները կանի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի Ուկրաինան լինի առաջինը մեր հակաօդային պաշտպանության որսացող հրթիռների ստացողների մեջ», — ասել է Բայդենը։ Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արմտյան դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն «տասնյակ հավելյալ մարտավարական հակաօդային պաշտպանության համակարգեր»։
Ծրագրերի համաձայն՝ Կիը ԱՄՆ-ից, Գերմանիայից Ռումինիայից կստանա չորս Patriot համակարգ, իսկ այդ համակարգերի բաղադրիչները՝ Նիդեռլանդներից այլ գործընկերներից։ Այս ամենին զուգահեռ Իտալիան էլ մեկ SAMP/T համակարգ, կմատակարարի։
«Այս հինգ ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգերը կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները, խաղաղ բնակիչներին զինվորներին»,- ասվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի Ռումինիայի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ՝ Բայդենը կրկին հաստատել է Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի դաշնակիցների պատրաստակամությունը։
«Պուտինը ցանկանում է Ուկրաինայի լիակատար հպատակեցում, ցանկանում է վերջ տալ ուկրաինական ժողովրդավարությանը, ոչնչացնել Ուկրաինայի մշակույթը ջնջել այն քարտեզից։ Մենք գիտենք, որ Պուտինը դրանով կանգ չի առնելու։ Բայց մի սխալվեք. Ուկրաինան կարող է կկանգնեցնի Պուտինին»,-ասել է Բայդենը ՆԱՏՕ-ի համաժողովի մասնակիցներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին արմտյան մյուս գործընկերներին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար, ինչը, նրա խոսքով, ուկրաինացիներին կօգնի պաշտպանվել ռուսական օդային ահաբեկչությունից։
«Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրը սկսեցի կոնկրետ արդյունքով»,- գրել է Զելենսկին X-ի էջում։