Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Նշվում է, որ Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ եւ գործընկեր երկրների արտգործնախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Արտգործնախարարությունը այսօր ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 10-ին կկայանա եռակողմ հանդիպում Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։