ՀՀ ՊՆ-ն հերքել է երեկ տարածված լուրերը, թե Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։
«Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած այն հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր եւ լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել եւս կեղծ եւ անգամ պաշտոնապես հերքված տեղեկություններ։