Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Փարիզի «աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար»:
Նախագահները նաեւ քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմը, որի շրջանակներում Մակրոնը վճռականորեն դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես Կիեւի հիվանդանոցների վրա ռուսական կողմի հրթիռային հարձակումները։
Ֆրանսիայի նախագահը ընդգծել է ուկրաինական հակամարտության կարգավորման համար դիվանագիտական ջանքերի շարունակման կարեւորությունը՝ արդար եւ հարատեւ խաղաղության հասնելու համար։
Մակրոնն ու Էրդողանը հաջորդիվ անդրադրձել են Մերձավոր Արեւլքում տիրող իրադրությանը եւ մասնավորապես Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը։
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Փարիզի պաշտոնական դիրքորոշումը, որոնք ներառում են բոլոր պատանդառվածների ազատ արձակումը, անհապաղ եւ տեւական զինադադարի հաստատումը, մարդասիրական օգնության անհապաղ մատակարարումների վերսկսումը եւ հակամարտության երկու պետություն սկզբունքով լուծումը։
«Նախագահները հաստատել են, որ երկու պետությունների լուծումը ներառում է Պաղեստինի վարչակազմի վերադարձ Գազայի հատված՝ միջազգային հանրության աջակցությամբ»,-ասվում է Ֆրանսիայի նախագահականի հաղորդագրության մեջ:
Մակրոնն ու Էրողանը Իսրայելին ու Լիբանանին նաեւ կոչ են արել առավելագույն զսպվածություն եւ պատասխանատվություն ցուցաբերել տարածաշրջանային հակամարտությունից խուսափելու համար։