Իրանի համար hարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխություն կարմիր գիծ է: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հետ նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում կայացած հանդիպմանը։
Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ կողմերը գոհունակություն հայտնելով միջպետական հարաբերությունների բարձր մակարդակից ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման կարեւորությունը՝ համագործակցության հետագա զարգացման համար։
«Մեր մշտական քաղաքականությունը 13-րդ եւ 14-րդ կառավարություններում, ինչպես նաեւ 11-րդ եւ 12-րդ խորհրդարաններում մեր հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնումն է։ Մեր կարմիր գիծը հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխությունն է, եւ մենք դա բազմիցս ընդգծել ենք»,-նշել է Ղալիբաֆը։
Հայկական կողմն էլ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր: