ՆԱՏՕ-ն այս պահին այլընտրանք չունի, բայց Եվրամիությունը պետք է ապահովի իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը։
«Եվրոպայի տարածքային պաշտպանությունը ապահովելու հարցում ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա։ Բայց մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական կարողությունները, հաղթահարենք մեր սեփական մարտահրավերները եւ նպաստենք ընդհանուր պաշտպանությանը»,-X-ի էջում գրել է Բորելը եւ ավելացրել, որ եթե Եվրամիությունը ուժեղ լինի, ուժեղ կլինի նաեւ ՆԱՏՕ-ն։
Բորելը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ապագայում ավելի ինքնավար դառնա անվտանգության ապահովման հարցերում։ Միեւնույն ժամանակ նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք անվտանգության ապահովումը ներառելու է նաեւ միջուկային բաղադրիչ։