Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Պապիկյանն ու Չիկովանիի քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերը միմյանց ներկայացրել են նաեւ երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասները:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2024 թվականի համագործակցության ծրագիրը։