Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն հուլիսի 15-16-ը աշխատանքային այց կկատարի Նյու Յորք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։
ՀՀ ԱԳ նախարարը Կառավարության անունից կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի եւ նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։
Այցի շրջանակներում ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ եւ հարակից միջոցառումներ։
Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018թ. եւ 2020թ։