Դելիում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն վարչապետ Նարենդրա Մոդիի հասցեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատության պատճառով։ Այս մասին հայտնում է Economic Times-ը։
Զելենսկին հուլիսի 8-9-ին Հնդկաստանի վարչապետի այցը Մոսկվա եւ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անվանել է «մեծ հիասթափություն» եւ «ջախջախիչ հարված խաղաղության ջանքերին»:
«Ցավալի էաշխարհի ամենամեծ ժողովրդավարական պետության ղեկավարին տեսնել Մոսկվայում գրկախառնված աշխարհի ամենահայտնի հանցագործի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Այս ֆոնին Հնդկաստանը հետաձգել է Ուկրաինայի հետ մշակութային համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։
Մոդին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պատերազմը չի կարող խնդիրների լուծում լինել։ Նա ուղղակիորեն չի նշել ուկրաինական պատերազմի մասին, սակայն զրույցի համատեքստից հետեւում է, որ նա առաջին հերթին դա է նկատի ունեցել։
«Ռումբերը, հրթիռները, հրացանները չեն կարող ապահովել խաղաղություն, ուստի մենք շեշտը դնում ենք երկխոսության վրա, եւ երկխոսությունն անհրաժեշտ է»,-նշել էր Հնդկաստանի վարչապետը։