Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության համար Գերմանիայի դաշնային բյուջեից 2025 թվականի համար հատկացվող ծախսերը կկրճատվեն մինչեւ չորս միլիարդ եվրոյի չափով, ինչը երկու անգամ պակաս է 2024 թվականի համեմատ։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որը ուսումնասիրել է փաստաթղթի նախագիծը։
Ըստ դրա Կիեւին 2024 թվականի համար տրամադրված ծախսերը հասել են մինչեւ ութ միլիարդ եվրոյի։ Գործակալությունը չի բացատրում աջակցության նվազման պատճառները։
Սպասվում է, որ չորեքշաբթի օրը Գերմանիայի նախարարների կաբինետը կհաստատի բյուջեի նախագիծը, որը համաձայնեցումը իշխող կոալիցիայի ներսում նախատեսվածից երկար տեւեց եւ ուղեկցվեց կոալիցիոն կուսակցությունների քաղաքական գործիչների միջեւ հրապարակային վեճերով, եւ նույնիսկ որոշ պատգամավորների կողմից կառավարությանն աջակցությունը դադարեցնելու սպառնալիքներով։
Բացի բյուջեից, կհաստատվի ֆինանսական պլան մինչեւ 2028 թվականի համար։ Ֆինանսների նախարարության աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ պաշտպանական ծախսերի համար նախատեսված միջոցների դեֆիցիտ է գրանցվել։ 2022 թվականին Գերմանիան ստեղծել էր 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ՝ Բունդեսվերին նոր զինատեսակներով զինելու համար։ Այս հիմնադրամի համար կատարված հատկացումները պետք է ծախսվեն մինչեւ 2028 թվականը, 2026-2027 թվականներին պաշտպանության ֆինանսավորման ճեղքվածքը կարող է կազմել մինչեւ 13 միլիարդ եվրո, իսկ 2028 թվականին այն կաճի մինչեւ 39 միլիարդ եվրոի։
Բյուջեի նախագիծը նախկինում քննադատության էր ենթարկվել Գերմանիայի ռազմական սեկտորում։
Հուլիսի 9-ին Der Spiegel ամսագիրը հայտնել էր, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը լրացուցիչ միջոցներ է պահանջում Ուկրաինային հետագա ռազմական օգնություն տրամադրելու համար արդեն 2024 թվականին, նախարարը տեսնում է այդ նպատակների համար եւս 4 միլիարդ եվրո հատկացնելու անհրաժեշտություն։