Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման եւ չտարածման վերաբերյալ խորհրդատվությունները՝ Վաշինգտոնի կողմից Թայվանին զենք վաճառելու պատճառով։ Համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Երկար ժամանակ է ԱՄՆ-ն շարունակում է Թայվանի վարչակազմին զնեքի վճառքը՝ չնայած Չինաստանի վճռական հակազդեցությանն ու բազմաթիվ բանակցություններին […]: Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման եւ չտարածման վերաբերյալ խորհրդակցությունների հաջորդ փուլը»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Դիվանագետը կատարվածի պատասխանատվու կողմ հայտարարել է ԱՄՆ-ին եւ միեւնույն ժամանակ ընդգծել, որ Պեկինը պատրաստակամ է պահպանել համապատասխան կապերը Վաշինգտոնի հետ «փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա»։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել «հարգել Չինաստանի հիմնական շահերը եւ ստեղծել երկու կողմերի միջեւ երկխոսության եւ խորհրդակցությունների համար անհրաժեշտ պայմաններ»: