Վրաստանի 121 հասարակական եւ մեդիա կազմակերպություններ Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել, որի նպատակն է վիճարկել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Դավիթուրին։
«Մենք շարունակում ենք մեր իրավական պայքարը ռուսական օրենսդրության դեմ, ինչի համար հայց կներկայացնենք Սահմանադրական դատարան։ Հայցի հետ մեկտեղ, որպես ժամանակավոր միջոց, մինչեւ դատարանի վերջնական որոշում կայացնելը, պահանջում ենք կասեցնել օրենքի հակասահմանադրական դրույթները»,-նշել է Դավիթուրին։
Նա ընդգծում է, որ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը խախտում է յուրաքանչյուր մարդու իրավունքը՝ «այլ մարդկանց օգնելու նպատակով բարիք գործելու եւ համախոհների հետ միավորվելու վերաբերյալ»։
Ավելին, «ռուսական օրենքի» ընդունմամբ Վրաստանի կառավարությունը «ստեղծեց թշնամական եւ նվաստացուցիչ միջավայր», ասում է Դավիթուրին։
Կազմակերպությունները նաեւ ողջունում են Վրաստանի նախագահի եւ խորհրդարանականների որոշումը՝ նշված օրենքը Սահմանադրական դատարանում բողոքարկելու մասով։
Բացի այդ, ոչ կառավարական հատվածը նախատեսում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հիշեցնենք, որ չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը խախտեց նախագահի վետոն՝ դրված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այս օրենքը օտարերկրյա պետությունների շահերի կրողներ է հռչակում Վրաստանի ռազմավարական գործընկերներից ֆինանսավորվող հասարակական եւ մեդիա կազմակերպությունները։
Օրենքի ընդունմանը հանգեցրել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության դադարցումանը, տրամադրվող որոշ ֆինանսական օգնությունների սառեցմանը, եւ ԱՄՆ-ի հետ անորոշ ժամանակով Noble Partner զորավարժությունների հետաջգմանը։