Ռուսաստանն ու Ուկրաինան կատարել են գերիների հերթական փոխանակումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «հումանիտար բնույթի միջնորդությամբ հանդես է եկել Արաբական Միացիալ Էմիրությունները»։
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության բանակցություննեի արդյունքում վերադարձվել է 95 ռուս զինվորական։ Նույնքան ուկրաինացի զինվորական էլ ռուս զինվորականները վերադարձրել են ուկրաինական կողմին։
«Ազատ արձակված զինծառայողները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման եւ վերականգնման նպատակով»,-ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։