Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու մասին որոշումը կկայացվի հուլիսի 22-ին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաեւ` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում»,-գրել է Եղոյանը։
Պատգամավորը նաեւ նշում է, որ երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն նույն օրը։