Եվրամիության քաղաքական եւ անվտանգության հանձնաժողովը հաստատել է Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այսպիսով նա կփոխարինի Տոյվո Կլաարին։ Այս մասին ասվում է ԵՄ-ում Չեխիայի Հանրապետության ներկայացուցչության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
«Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից»,-ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ Գորնոն զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի արտաքին քաղաքական հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Նա մայիսին նշանակվել էր նաեւ դիվանագիտական հարցերով խորհրչդական։