Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման հարցերով քարտուղար Դեյվիդ Լեմմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հիմնական խոչնդոտը շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրությունը։
«Նախարարն ընդգծել է, որ թեեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս երկրի Սահմանադրությամբ եւ օրենսդրական ակտերով ամրագրված՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի շարունակական հավակնությունները շարունակում են մնալ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը»,-ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Կրկին պնդելով, որ հայկական կողմն է հրաժարվել Լոնդոնում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից, Բայրամովը նշել է, որ այն չի նպաստում խաղաղության գործընթացին։
Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում Հայաստանի հաճախ է պահանջում փոխել Սահմանադրությունը՝ սպառնալով հակառակ պարագայում չստորագրել խաղաղության պայամանագիրը։ Երեւանն էլ հայատարարում է, որ Սահամանդրությունը դա ներքին գործ է, եւ որ պատրաստակամ է մեկ ամսվա ընթացքում ամբողջականացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանագիրը։