Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթանաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երեւանը պետք է փոխի Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնող Հայաստանի սահամանադրության դրույթները։
Նա նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը եւ խաղաղ գործընթացին, սակայն դրա համար անհրաժեշտ է նախ փոխել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող եւ Հայաստանին Արցախի միացումը նախատեսող Հայաստանի սահմանադրության դրույթները։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հարցերը քննարկվել են նաեւ հուլիսի 10-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման ժամանակ։
Սրա հետ մեկտեղ Ալիեւը նաեւ կարեւորել է սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցում ձեռք բերված հաջողությունները՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի անբաժանելի մաս եւ պատրաստակամություն հայտնել այն շարունակել նույն ձեւով։
Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում Հայաստանի հաճախ է պահանջում փոխել Սահմանադրությունը՝ սպառնալով հակառակ պարագայում չստորագրել խաղաղության պայամանագիրը։ Երեւանն էլ հայատարարում է, որ Սահամանդրությունը դա ներքին գործ է, եւ որ պատրաստակամ է մեկ ամսվա ընթացքում ամբողջականացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանագիրը։