Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 09։30-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ նշելով, որ նախնական տվյալներով կա երկու զոհ։
Հաղորդագրութայն մեջ նշվում է, որ նախնական տվյալներով կործանվածը ԱՆ-2 ինքնաթիռ է։ Սակայն, ավելի ուշ հաղորդվեց, որ կործանվածը եղել է ՅԱԿ-52 մոդելի ինքնաթիռ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։