Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը է հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյի գլխավորած պատվիրակության հետ, այս մասին հայտնում են ԿԺԴՀ պաշտոնական քարոզչական լրատվամիջոցը։
Ռուսական կողմը դեռեւս չի հաղորդել հանդիպման մասին։ Կորեական կողմը նշում է, որ հանդիպումը անցկացվել է Հյուսիսային Կորեայի Կոմունիստական կուսակցության Կենտորանական կոմիտեի գրասենյակում։ Դրնում կայացած զրույցի բովանդակության մասին հաղորդվող տեղեկությունները բացառապես քարոզչական են, սակայն ընդահնուր պատկերը հստակ է դարձնում, որ քննարկվել է ռազմական համագորխակցության հետ կապված հարցեր։
«Ընկեր Կիմ Չեն Ընը ռազմատենչ ուղերձ է հղել ռուսական բանակին եւ ժողովրդին, ովքեր արդարության սրբազան պայքար են մղում երկրի ինքնիշխան իրավունքների եւ անվտանգության պաշտպանության համար՝ հայտնելով Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողություններին Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարության եւ ժողովրդի անսասան եւ ամուր աջակցություն»,- ասվում է հյուսիսկորեական «Նոդոն-սինմուն» թերթի հրապարակման մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Կրիվորուչկոյի մասին էլ հայտնի է, որ նա զբաղվում է պաշտպանության բնագավառում պետական պատվերների հարցով։ Նա պահպանել է իր պաշտոնը՝ չնայած Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած վերջին վերադասավորումներին եւ կոռուպցիոն սկանդալներին:
Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո Հյուսիսային Կորեան բացահայտորեն հայտարարել է Մոսկվային աջակցության մասին։ Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն Փհենյանը Մոսկվային աջակցություն է տրամադրել նաեւ զինամթերքի լայնածավալ մատակարարումների տեսքով: