Օդանավակայանները, երկաթուղային կայարանները, բանկերը, սուպերմարկետները, հեռուստաալիքները, պետական կառույցներն ամբողջ աշխարհում դադարել են աշախտել Windows-ի համակարգի գլոբալ խաթարումների պատճառով։
Անջատումների պատճառով տուժել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Հոնկոնգի, Թուրքիայի, Իսրայելի, Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական այլ երկրների ընկերությունները: Հաղորդվում է, որ խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները, օդանավակայաններում քաոս է, իսկ Լոնդոնի ֆոնդային բորսան դադարեցրել է նորությունների հրապարակումը։
Համակարգիչների ու գաջեթների էկրանին կապույթտ ֆոնի վրա հայտնվել է «Windows-ը կանգնեցվել է ձեր համակարգչի վնասը կանխելու համար»,- հայտնում է Sky News-ը։
Microsoft-ը հայտնել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը խափանվել է CrowdStrike հակավիրուսային համակարգի թարմացման սխալի պատճառով։ Ընկերությունը նաեւ հայտնել է, տեղի ունեցածը կիբերհարձակման արդյունք չէ եւ այժմ ձեռնարկում է համապատասխան միջոցները տեղի ունեցածի հետեւանքները մեղմացնելու համար։ CrowdStrike ընկերությունն էլ հաստատել է, որ անսարքությունը կապված է Windows-ի թարմացումներն ուղարկելու հետ: