Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը եւ կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել եւ կա երկու զոհ։
Ավելի ուշ հաղորդվեց, որ կործանվածը եղել է ՅԱԿ-52 մոդելի ինքնաթիռ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։