ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ում նախագահ Ջո Բայդենը նախընտրական պայաքրաից հրաժարվելու մասին հայտարարելուց հետո առաջարկել էր դիտարկել որպես իրեն փոխարինող նախագահի թեկնածու, հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից եւ հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին նոյեմբերին սպասվող ընտրություններում։
«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի միավորեմ Դեմոկրատական կուսակցությունը, միավորեմ մեր երկիրը եւ հաղթեմ Դոնալդ Թրամփին», — ասել է Հարիսը։
Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին իրեն առաջադրելու համար եւ նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը անվանել է «ինքնազոհ եւ հայրենասիրական»։
«Ընտրություններին ունենք 107 օր։ Միասին մենք կպայքարենք. Միասին մենք կհաղթենք»,- ասել է Հարիսը։
Ջո Բայդենը ընտրություններից դուրս եկավ Դոնալդ Թրամփի հետ տապալված բանավեճից մոտ մեկ ամիս անց։ Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ քաղաքական գործիչներ կոչ էին արել Բայդենին հեռանալ ընտրապայքարից։
Նշենք, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն պաշտոնապես կառաջադրվի կուսակցության համազգային համագումարում, որը տեղի կունենա օգոստոսի 19-22-ը։