Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձեւավորման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը եւ հավելել, որ Վաշինգտոնը «հանձնառու է աջակցել այս գործընթացին»։
«Ինչպես լսել եք, ասել ենք, որ այժմ խաղաղության ժամանակն է, եւ մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-ասել է Միլլերը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նախօրեին էլ նրա օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել են, որ Հայաստանի հետ մինչ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումը պատրաստ են համաձայնեցնել դրա հիմնական սկզբունքները։
Երեւանը Բաքվից հնչող նման առաջարկներին դեռ չի արձագանքել, եւ փոխարենը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։