Ըստ ParsToday-ի՝ Ադրբեջանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով Շուշի քաղաքը հայտարարել է «պետական հատուկ պահպանվող տարածք»:
«Ենի մուսավաթ»-ը գրել է, որ պատգամավոր Ղոդրաթ Հասանղլյովն օրենքի հաստատման նիստում ասել է, թե անհրաժեշտ է որոշել՝ ինչպես է կարգավորվելու Շուշի քաղաքի մուտքն ու ելքը: «Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է, որ այս հարցը պարզվի, քանի որ բոլորը ցանկանում են տեսնել Շուշին»,- ասել է նա:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Փաշաեւների ընտանիքը Շուշիում զվարճանքի համար վիլլաներ են կառուցել:
Ավելի վաղ Իլհամ Ալիեւը հրամանագրով Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք՝ այն ղարաբաղյան վերջին պատերազմում իր հաղթանակի խորհրդանիշն անվանելով:
Շուշիի հին բնակիչները դժգոհում են, որ Ադրբեջանի կառավարությունը նրանց թույլ չի տալիս մեկնել քաղաք եւ առանց սեփականատերերի թույլտվության նրանց տները քանդել է՝ նոր շենքեր կառուցելու համար: