ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։
Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում եւ Բելգիայի Թագավորությունում կլինի հունիսի 1-2-ը:
Այսօր նա Փարիզում կհյուրընկալվի Ֆրանսիայի Ազգային ժողովում, կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ, իսկ կեսօրից հետո Ելիսեյան պալատում կլինի հանդիպում Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի հետ։ Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարը հանդիպում կունենա Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Հունիսի 2-ին Բրյուսելում Փաշինյանը կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Կրոյի հետ։
Հանդիպումների օրակարգում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, տուժած բնակչության ու հումանիտար աջակցության հնարավորությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարցերը եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքը։