Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը ԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել այս տարի բանակցություններ սկսելու միջազգային պայմանագրի շուրջ` համավարակային պատրաստվածությունը խթանելու համար:
ԱՀԿ ղեկավարն ասել է, որ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը բախվել է լուրջ մարտահրավերի`Քովիդ-19-ին իր հակազդումը այժմյան մակարդակում պահելու համար, քանի որ դա կայուն եւ ճկուն ֆինանսավորում է պահանջում:
ԱՀԿ անդամ պետությունների առողջապահության նախարարները համաձայնել են ուսումնասիրել նոր վիրուսներին դիմակայելու կարողությունների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների վերաբերյալ անկախ փորձագետների հավակնոտ առաջարկությունները։
ԱՀԿ 194 անդամ պետությունների նախարարները պայմանագրի շուրջ բանակցելու համար կհանդիպեն նոյեմբերի 29-ին: