Երեկ «Ալիք Մեդիան» անդրադարձել էր Շիրակի մարզում թափառող շների անլուծելի հարցին, օրերս տեղի ունեցած շների հարձակման սահմռկեցուցիչ դեպքին:
Մեզ դիմել էր նաեւ Սվետա Կարճիկյանը Նա ասել էր՝ շների պատճառով մանկահասակ երեխաները տնից դուրս գալ, խաղալ չեն կարողանում:
«Տեղ գնալու ենք լինում, զանգում տղամարդ ենք կանչում, որ շներից անցկացնեն, էլ ինչքա՞ն դիմանանանք: Թող բնապահպանները կամ կենդանիների իրավունքների մասին օրենք ընդունեղները գան, շներին իրենց տուն տանեն, կամ էլ իշխանությունն այս հարցին լուծում տա»,-ասել էր վրդովված կինը:
Հրապարակումից մեկ օր անց ստացանք տիկնոջ շնորհակալական նամակը, որտեղ ասվում է. «Կատաղած շանը տարան [ստերջացման կենտրոն — խմբ]: Երեխաներս առավոտից ուրախությունից դրսում վազվզում ու խաղում են: Շնորհակալ ենք բոլորիդ»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։