ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ հուլիսի 13-ին իր մահափորձի համար պատճառ են հանդիսացել Դեմոկրատական կուսակցության այն անդամների մեկնաբանությունները, թե ինքը «սպառնալիք է ժողովրդավարության համար»: Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
«Մենք ապրում ենք հիվանդ աշխարհում, բայց դուք գիտեք, թե ինչ կարող է լինել, երբ ձեզ անվանում են սպառնալիք ժողովրդավարության համար։ […] Ես սպառնալիք եմ նրանց համար: Այդ նրանք են սպառնալիք ժողովրդավարության համար»,-Politico-ի փոխանցմամբ հայտարարել է Թրամփը Հարավային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Պարբերականի փոխանցմամբ Թրամփին «ժողովրդավարության սպառնալիք» անվանելու կոչերը եւ հայտարարություննեը հնչել են 2021 թվականի հունվարի 6-ին, երբ ցուցարարները ներխուժել էին ԱՄՆ Կապիտոլիում։