Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին: Այս մասին ասվում Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ այլ մանրամասեր չհայտնելով։
Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը նախատեսված էր ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, սակայն անհայտ պատճառնեով Անկարան հրաժարվել էր դրանից։
Վերջին նման հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում, որի արդյունքում Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: