ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բոնի նախորդ շաբաթ տարածաշրջան կատարած ուղեւորությունից հետո բանակցություններում որեւէ բեկման հույս կա։
«Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է Պատելը՝ եզրափակելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ մեկնաբանությունները։
Հաջորդիվ նա նաեւ պատասխանել է այսօր՝ հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպման մասին հարցին։ Պատելը ընդգծել է, որ այս գործընթացի վրա պետքարտուղար Բլինկենը նույնպես կենտրոնացել է, եւ որ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ։