Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Այս մասին ասվում է ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանի հրամանագրի տեքստում, որը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2023-ի նոյեմբերի վերջին։ Համապատասխան արձանագրությունը Աբու Դաբիում ստորագրել էին Կարեն Գրիգորյանն ու Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին։