Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձեւ։
Ռիշար Ֆերանը ընդգծել է, որ ուշադրությամբ հետեւում են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, եւ ամեն ինչ կանեն, որ Հայաստանում հաստատվի կայունություն եւ բարեկեցություն: Նա նշել է, որ նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան:
Ֆրանսիական կողմը եւս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը եւ այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: