Վաշինգտոնը որոշել է կասեցնել Թբիլիսիին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ։
«Մայիսի 23-ին Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո ես հայտարարեցի Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին։ Այս վերանայման արդյունքում Միացյալ Նահանգները կասեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն ուղղված էր Վրաստանի կառավարության աջակցությանը»,-ասվում է հայտարարության տեքստում։