Այսօր, վաղ առավոտյան Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի սեփական տներից մեկում պայթյուն է եղել, փլուզվել է տունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում պատահած պայթյունի հետեւանքով միջին ծանրության վիրավորումներով հոսպիատալացվել են ընտանքի ավագ անդամները, իսկ 12-ամյա երեխայի մարմինը փրկարարները հանել են փլատակների տակից:
Ոչ պաշտոնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի արտահոսքից: Գյուղը դեռ գազաֆիկացված չէ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։