Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո եւ նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաեւ իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին եւ ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։
Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։
Քննարկվել են երկու պետությունների միջեւ պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը եւ դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։