Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կարեւոր գործոն են Հարավային Կովկասի անվտանգության հարցում։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
Առանց հստակությունների Ալիեւը նաեւ նշել է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ձեւավորված հարաբերությունները «օրինակ են համարվում որոշ հարեւան պետությունների համար»։
Սերգեյ Շոյգուն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նա նաեւ բարձր է գնահատել երկրների միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային եւ տնտեսական ոլորտներում։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն Ալիեւն ու Շոյգուն հանդիպմանը քննարկվել են նաեւ «3+3» ձեւաչափով համագործակցության հեռանկարները։