Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քամալա Հարիսը որոշել է փոխնախագահի թեկնածու ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին։ Այս մասին հայտնում են The New York Times-ը, CNN-ը եւ Associated Press-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Այսօր՝ ավելի վաղ Reuters-ն էլ հայտնել էր, որ Հարիսը ընտրություն է կատարելու Թիմ Ուոլսի եւ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյի միջեւ:
Նախորդ շաբաթվա վերջին՝ օգոստոսի 3-4-ին, ինչպես հաղորդում է Politico-ն, Հարիսը մի քանի հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ է ունեցել փոխնախագահի թեկնածության հնարավոր հավակնորդների հետ։ Պարբերականի տվյալներով՝ երեք հիմնական հավակնորդների թվում են եղել Թիմ Ուոլցը, Ջոշ Շապիրոն եւ Արիզոնայի նահանգի սենատոր Մարկ Քելլին։ Փոխնախագահի թեկնածուի համար ընդհանուր առմամբ հայտ է ներկայացրել վեց մարդ։
Ակնկալվում է, որ Քամալա Հարիսը պաշտոնապես կհայտարարի իր փոխնախագահի թեկնածուի առաջիկա ժամերին: Թեկնածու Հարիսը նրան կմիանա օգոստոսի 6-ին Ֆիլադելֆիայում կայանալիք խոշոր հանրահավաքում, որին կհաջորդի շրջագայությունը խոշոր նահանգներով, գրում է The New York Times-ը:
60-ամյա Թիմ Ուոլցը բանակի ազգային գվարդիայի նախկին զինվորական է եւ նախկին ուսուցիչ: Նա Մինեսոտայի նահանգապետն է 2019 թվականի հունվարից։