Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է քաղաքագիտության թեկնածու Գեւորգ Մելիքյանի հետ։
Թող Հանրայինը միայն երաժշտություն հաղորդի
Դե, երբ դու չես տեղավորվում այն ձեւաչափին, այն մոտեցումներին, որտեղ դու պետք է հիշեցնես, խոսես Արցախի մասին, խոսես անթույլատրելի քաղաքական որոշումների մասին եւ դու չես պահում քեզ էնպես, որ ամեն ինչ ավարտված է եւ ամեն ինչ լավ է, որոշ խնդիրներ կան, հեսա մենք խաղաղություն կկնքենք, խաղաղության պայմանագիր կունենանք, ամեն ինչ լավ կլինի, ի՞նչ կարիք կա խոսելու։ Եվ Արա Շիրինյանը հենց այդպես էլ ասում էր, մեզ խաղաղ հասարակություն պետք է ձեւավորել, ոչ թե ինչ-որ վերլուծություններ-բաներ։ Ես առաջարկեցի երաժշտություն դնել եւ ընդհանրապես փակել բոլոր լրատվականները, որովհետեւ լուրն ինքնին արդեն ունի որոշակի նեգատիվություն: