Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս զինվորականները, Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետ միասին «Կուրսկի մարզի ռուս-ուկրաինական սահմանին հարող շրջանների տարածքներում շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումներին »։
«Ավիացիայի ու հրթիռային ուժերի հարվածները, հրետանային կրակը և Կուրսկի ուղղությամբ պետական սահմանը պահպանող զորքերի խմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունները թույլ չեն տվել հակառակորդին խորանալ Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ զուգահեռաբար հաջողվել է Ուկրաինայի Սումիի շրջանի Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Գորոդիշչե բնակավայրերի տարածքներում կենտրոնացված ուկրաինական բանակի ռեզերվներին։
Նախարարությունը հավելել է, որ ուկրաինական բանակը կորցրել է «մինչև 260 զինյալ և 50 զրահամեքենա», այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ, հետևակի երեք մարտական մեքենա և 31 այլ զրահապատ մեքենաներ։
Բացի այդ, ըստ ռուսական կողմի, ոչնչացվել են «Бук М1» հակաօդային պաշտպանության համակարգի երկու ինքնագնաց կրակային համակարգ, մեկ УР-77 ականազերծման կայան և մեկ ռադիոէլեկտրոնային պայքարի կայան։
Գերատեսչությունը հավելել է, որ «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է»։
Նշենք, որ ռուսական տելեգրամյան ալիքները ավելի վաղ գրել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի փոքր խումբը հատել է Կուրսկի մարզի հետ սահմանը եւ մի քանի հարյուր մետր առաջ է շարժվել։
ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь» տելեգրամյան ալիքն էլ նշում է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է ամրանալ Սուդժանսկի շրջանի սահմանային հատվածների մի քանի բնակավայրերում։ Ալիքի հեղինակ եւ վարող Միխայիլ Զվինչուկի պնդմամբ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նիկոլաեւո-Դարինո, Դարինո եւ Սվերդլիկովո գյուղերը։
Մարտական գործողություններ ներկա պահին ընթանում են Գոնչարովկա եւ Օլեշնիա գյուղերի տարածքում։ Նշվում է, որ Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինվորականների թիվը հասնում է 400-ի, իսկ սահմանի երկայնքով տեղակայված է եւս 2000-ի զինվորական։