ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող են մոտ ժամանակներս պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի սահման այցելելու վերաբերյալ։
Լուկաշեւիչը կարեւորել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղում ճշտեն իրավիճակը, խոսեն կողմերի հետ։ Նա չի բացառել, որ մոտ ապագայում նման հնարավորություն կստեղծվի։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել էր Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։